Բուխարեստում թագավոր Միխայ I-ի թաղմանը տասնյակ հազարավոր մարդիկ են եկել

18:33   16 Դեկտեմբեր 2017    320

Ռումինիայում թագավոր Միխայ I-ի հրաժեշտի արարողությունն է տեղի ունենում, որը 96 տարեկան հասակում մահացել էր դեկտեմբերին 5-ին Շվեյցարիայի Օբոն քաղաքի իր մասնավոր նստավայրում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»:

Հազարավոր ռումինացիներ հավաքվել են Բուխարեստում, որպեսզի թագավորին վերջին անգամ հրաժեշտ տան: Հրաժեշտի արարողությանը եկել են նաեւ եվրոպացի միապետներ, այդ թվում Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը եւ բրիտանացի արքայազն Չարլզը:

Մոտ 11:00-ին թաղման թափորը Թագավորական պալատից քաղաքի կենտրոնով շարժվեց դեպի տաճար:

Միխային այսօր կթաղեն Կուրտյա դե Արջեշ գերեզմանատանը, որտեղ թաղված են թագավորակա ընտանիքի այլ անդամներ:

Միխայը երկու անգամ կառավարել է երկիրը՝ 1927-1930 թթվականներին եւ 1940-1947 թվականներին:

Այնուհետեւ կոմունիստները նրան ստիպեցին հրաժարվել գահից եւ նա աքսորվեց: Թագավորը վերադարձավ երկիր միայն կոմունիստական ռեժիմի անկումից հետո: Միխայ I-ը վերջին արեւելաեվրոպական միապետն էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բուխարեստ  


Վերնագիրի այլ պիտակները