FT-ն հայտնել է Թրամփի մտադրությունների մասին

18:51   16 Դեկտեմբեր 2017    297

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դեկտեմբերի 18-ին ազգային անվտանգության ռազմավարության հրապարակման ժամանակ Չինաստանին մեղադրել «տնտեսական ագրեսիայի» մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պարբերականի կարծիքով՝ պարոն Թրամփի ծրագրերը վկայում են «Չնաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կապն օգտագործելու անընդունակության մասին, որպեսզի Պեկինին համոզի արձագանքել առեւտրի ոլորտում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ մտահոգությանը»:

Պարբերականի աղբյուրները, որոնք ծանոթ են ազգային անվտանգության նոր ռազմավարությանը, հայտնել են, որ Դոնալդ Թրամփը «Չինաստանի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում» կառաջարկի, քան Սպիտակ տան նախորդ վարչակազմերը:

«Ազգային անվտանգության ռազմավարությամբ, հավանաբար, Չինաստանը մրցակից կորակվի յուրաքանչյուր ոլորտում: Ոչ միայն մրցակից, այլեւ սպառնալիք, ուստի, այս վարչակազմում շատերի կարծիքով, հակառակորդ»,- ասել է FT-ի զրուցակիցներից մեկը:

Դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ ԱՄՆ վարչակազմը մերժել է Չինաստանի պահանջը՝ իր շուկայական տնտեսությունը միջազգային առեւտրի կանոններին համապատասխան ճանաչելու մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները