Լեհաստանում կարգելվի կիրակնօրյա առեւտուրը

19:01   16 Դեկտեմբեր 2017    321

Լեհաստանի Սենատը քվեարկել է օրենքի օգտին, համաձայն որի, երկրում կիրակնօրյա առեւտրը աստիճանաբար վերացվում է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Որպես բացառություն, հանգստյան օրերին միայն փոքր խանութները կաշխատեն:

Լեհաստանում, պատրաստվում են աստիճանաբար հրաժարվել կիրակնօրյա առեւտրից: Դեկտեմբերի 15-ին՝ կիրակի երեկոյան, կիրակնօրյա առեւտրի վերացման համար քվեարկել է Լեհաստանի Սենատը, հաղորդում է «KAN» գործակալությունը:

Ավելի վաղ օրինագիծը հաստատվել էր Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ սեյմի կողմից: Գործընթացը կիրականացվի երեք փուլով:

2018-ի մարտի 1-ից առեևտրի կենտրոններին եւ սուպերմարկետներին թույլ կտան աշխատել միայն ամսվա առաջին եւ վերջին կիրակի: 2019-ի հունվարից՝ միայն ամսվա վերջին կիրակի:

Վերջին փուլում՝ 2020-ին կիրակի օրվա առեւտուրը պետք է վերջնականապես դադարեցվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները