NBC-ի հաղորդավարի ոտնձգությունների զոհը վախենում է, որ իրեն հետեւում են

19:14   16 Դեկտեմբեր 2017    281

Today հաղորդման հաղորդավար Մեթ Լաուերին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրած կինը, վախենում է, որ իրեն հեւտեւում են եւ ցանկանում են պարզել իր իքննությունը:

Մեղադրանքներից հետո հաղորդավարին ազատել են NBC հեռուստաընկերությունից: Այս մասին հաղորդել է կնոջ փաստաբան Էրի Ուիլքենֆիլդը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեկտեմբերի 15-ին նա պատասխանում էր Today-ի նոր հաղորդավար Ստեֆանի Գոսկի հարցերին:

«Իմ պաշտպանյալը սարսափած է եւ ապրում է մշտական վախի մեջ՝ մտածելով, որ իրեն հեւտեւում են եւ ցանկանում են պարզել իր իքննությունը: Նա անհանգստանում է այլ կանանց համար, որոնց կարող են իր հետ շփոթել եւ որոնք ինչպես ինքը դարձել են ոտնձգությունների առարկա», - ասել է փաստաբանը՝ չնշելով, թե ով է ցանկանում իմանալ կնոջ անունը:

Նա թեթեւակի ակնարկել է, որ NBC-ի ղեկավարութունը ոչ այնքան եռանդագին, ինչպես խոստացել էր, թաքցնում է Լաուերի զոհերի անունները:

«NBC-ի պարտքն է պահպանել գաղտնիությունը: Սակայն նրանք լավ չեն կատարում իրենց պարտականությունը: Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ են անում եւ պետք է դադարեցնեն այդ», - ասել է փաստաբանը:

«Մեր հեռուստացանցը պահպանել է գաղտնիությունը եւ մշտապես այդ անելու է», - հայտարարության մեջ ասել է NBC-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   NBC  


Վերնագիրի այլ պիտակները