ՌԴ-ն մինչեւ տարեվերջ Եգիպտոսի հետ հրամանագիր կպատրաստի

19:21   16 Դեկտեմբեր 2017    315

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ կառավարությանը փոխանցել Եգիպտոսի հետ օդային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի նախագիծը:

Այս մասին լրագրողներին ասել է Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա ավելացրել է, որ երկրները կսկսեն քննարկել չարտերային չվերթների վերսկսումը, երբ դրանց համար ենթակառուցվածքները պատրաստ կլինեն:

Ռուսաստանի եւ Եգիպտոսի միջեւ օդային հաղորդակցությունը կարող է վերսկսվել մինչեւ 2018 թվականի փետրվարի 1-ը: Առաջին կանոնավոր չվերթները, ինչպես եւ սպասվում էր, կկատարվեն դեպի Կահիրե:

Իսկ գարնանը կողմերը պատրաստվում են քննարկել Խուրգադա եւ Շարմ Էլ Շեյխի հանգստավայրերի չարտերային չվերթների վերականգնումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ   Եգիպտո  


Վերնագիրի այլ պիտակները