Կանադայի ՊՆ-ն օդաչուների է ընտրել Ծննդյան գիշերը

19:31   16 Դեկտեմբեր 2017    272

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Կանադայի Ազգային պաշտպանության նախարարությունը 4 օդաչուի է ընտրել, որոնք Ծննդյան գիշերը կապահովեն երկրի տարածքում «Սանտա Կլաուսի կախարդական սահնակների անվտանգ թռիչքը»:

Հեքիաթային կախարդին օդաչուներն ուղեկցելու են կանադական ՌՕՈՒ CF-18 կործանիչներով՝ երկուական Կանադայի տարածքի արեւելյան եւ արեւմտյան մասերում:

Երկրի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ կանադացի զինծառայողների համար «մեծ պատիվ է Սանտային այս կերպ աջակցելը, երբ նա ամբողջ աշխարհի մարդկանց ուրախություն է պարգեւում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները