ԱՄՆ հատուկ դատախազը քննում է Ֆլինի հետ Deutsche Bank-ի կապերը

20:31   16 Դեկտեմբեր 2017    359

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Wall Street Journa»-ին, ԱՄՆ վարչակազմը Deutsche Bank-ին հարցում է կատարել գործարքների վերաբերյալ տեղեկությունների մասին, որոնք ենթադրաբար կապ ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կամ նրա հետ կապված կառույցների հետ:

Այս հարցը տրվել է հետաքննության շրջանակում, որն անցկացնում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը՝ կապված 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության կասկածների հետ, նշել է պարբերականը:

Ավելի վաղ Ֆլինն իրեն մեղավոր էր ճանաչել ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության գործով սուտ ցուցմունքներ տալու մեջ եւ քննության հետ համագործակցելու պատրաստակամություն էր հայտնել:

Դեկտեմբերի սկզբին տարբեր լրատվամիջոցներ հայտնել էին, որ Deutsche Bank-ի ներկայացուցիչներին կանչել են ցուցմունքներ տալու: Պարբերականների տեղեկությունները, թե ինչի հետ էին կաված ծանուցագրեր ստանալը, տարբերվում էին: Վարկածների թվում էր գերմանական ֆինանսական ինստիտուտի կապերը Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ նրա նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ:

Սպիտակ տունը հերքել էր տեղեկությկունները, որ Deutsche Bank-ի ամերիկյան ներկայացուցչությունը հատուկ դատախազ Մյուլլերից դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել՝ Թրամփի եւ գերմանական ֆինանսական ինստիտուտի միջոցով Ռուսաստանից փողերի հնարավոր լվացման միջեւ ենթադրյալ կապի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները