Գեսենի իշխանությունները բռնագրաված բիթքոինները վաճառքի են հանել

20:57   16 Դեկտեմբեր 2017    245

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Գեսենի իշխանությունները հույս ունեն միլիոններ շահել ոստիկանության կողմից նախկինում բռնագրավված բիթքոինների վաճառքից:

Կիբերհացագործության դեմ պայքարի կենտրոնական վարչության դատախազ Բենիամին Քրաուզեի խոսքով՝ աճուրդը կանցկացվի առաջիկա օրերին:

2014-ին Գեսենի ոստիկանությունը Եվրոպոլի եւ ՀԴԲ-ի հետ համատեղ Hydra и Silk Road 2.0 անօրինական օնլայն խանութների դեմ, որոնք զբաղվում էին թմրամիջոցների վաճառքով, գործողություն իրականացրեց:

Նրանց ծառայություններից, ըստ իրավապահ մարմինների, օգտվել է մոտ 150 000 մարդ, որոնք ամեն ամիս միլիոն եվրոյի թմրանյութեր են գնել:

Ընդ որում կայքում բիթքոինով վճարելու հնարավորություն է եղել: Այսպիսով Գեսենի իշխանությունները 126 բիթքոինի սեփականատեր են դարձել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները