Պետերբուրգում ձերբակալել են ահաբեկիչ

21:31   16 Դեկտեմբեր 2017    194

Սանկտ Պետերբուրգի շրջանային դատարանը շաբաթ ձերբակալել է Կազանի Աստվածամոր տաճարում ահաբեկչություն իրականացնել նախապատրաստվող տղամարդու ենթադրյալ հանցակցին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հետաքննության վարկածով՝ Ռուսաստանի քաղաքացի Անտոն Կոբեցը նոյեմբերից ի վեր աջակցություն է ցուցաբերել նախօրեին ձերբակալված Եվգենի Եֆիմովին պայթյուն իրականացնելու համար հարմար վայր ընտրելու հարցում և խորհուրդներ է տվել ահաբեկչության իրականացման համար:

Մինչև 2018-ի փետրվարի 14-ը վերջինիս համար որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը Սանկտ Պետերբուրգի մեկուսարանում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Եֆիմովը մետաղական կոնտեյներ է վարձակալել Լուժսկայա փողոցում, որտեղ պայթուցիկ նյութեր է պատրաստել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պետերբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները