Microsoft-ը կփորձի «կենդանացնել» Bing որոնիչը

22:16   16 Դեկտեմբեր 2017    373

Հազիվ թե չսխալվենք, եթե ասենք, որ շատերը կիրառում են Bing որոնիչը որպես տեղեկատվական դաշտի հիմնական որոնող համակարգ. այդպիսի մարդիկ կան, բայց հավանաբար նրանք բավականին քիչ են:

Այնուամենայնիվ Microsoft ընկերությունը չի հանձնվում և անընդհատ կատարելագործում է Bing-ը, նրանում նոր գործառույթներ ավելացնելով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երեկ հայտնի դարձավ, որ այժմ այն կսկսի ակտիվ կերպով կիրառել արհեստական ինտելեկտը տեղեկություն փնտրելու համար:

Այսպես՝ երբ Bing-ում ներդրված արհեստական ինտելեկտը կսկսի պատասխանել հարցին, նա նախապես կգտնի պատասխաններ միանգամից մի քանի կայքերում, ինչից հետո կընտրի ամենատարածված տարբերակը:

Իսկ եթե պատասխանները անհամատեղելի լինեն, Bing-ը կփորձի օգտատերին ներկայացնել առավել հավանական տարբերակները, որպեսզի նա ինքը ընտրի այն տարբերակը, որն իրեն ամենահարմարն է:

Հարցերի պատասխաններն այժմ կներկայացվեն առավել հասանելի և հասկանալի ձևով, որպեսզի մարդու համար հարմարավետ լինի այդ տեղեկության ընկալումը: Microsoft-ի աշխատակիցները հետևյալ օրինակն են բերել. պատասխանելու փոխարեն, որ Սիրիայի տարածքը 71 489 քառակուսի մղոն է, Bing-ը կհամեմատի այն ամերիկյան Ֆլորիդա նահանգի տարածքի մեծության հետ:

Microsoft-ը համոզված է, որ պետք չէ մարդկանց ծանրաբեռնել թվերով, այլ դրա փոխարեն առաջարկել նրանց ավելի հարմար տարբերակ, որը նրանք միանգամից կարող են հասկանալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները