Գտնվել է մարդու առաջացման գլխավոր պատճառը

22:21   16 Դեկտեմբեր 2017    437

Չեզոք մուտացիան՝ էվոլուցիոն ընթացքի պատահականությունը, որը չի ունեցել ակնհայտ կենսաբանական նպատակ, ավելի քան 700 մլն տարի առաջ դարձել է մարդու բարդ օրգանների առաջացման պատճառ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Չեզոք մուտացիան փոփոխությունն է, որի ժամանակ գենում տեղի ունեցող գործընթացները չեն ազդում օրգանիզմի կենսունակության վրա եւ չեն ազդում բնական ընտրության վրա: Ենթադրվում է, որ որքան երկար է կատարվում տեսակների անկախ էվոլյուցիան, այնքան չեզոք մուտացիան ավելի է ամրապնդվում:

Հետազոտողները նշում են, որ այս մուտացիան տեղի է ունեցել ծովային անեմոններից մարդու նախնիներից տարանջատման ժամանակ:

Այն ազդել է Fgfr ընտանիքի գենի վրա, եւ մի քանի միլիոն տարի հետո այն հանգեցրել է ողնաշարավորների մոտ բազմաթիվ օրգանների զարգացման: Նրանց թվում են, օրինակ՝ թոքերը, առջեի վերջույթները եւ ներքին ականջը:

Գիտնականները բացատրում են, որ նոր հայտնագործությունը ցույց է տալիս, թե որքան ունիվերսալ է էվոլյուցիան: Նույն գործիքներն ու հիմքը կարող են օգտագործվել ինչպես փայտե տնակի, այնպես էլ երկնաքերի կառուցման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները