Սպիտակ տունն արգելել է բժիշկներին «տրանսգենդեր» բառն օգտագործել

09:04   17 Դեկտեմբեր 2017    291

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Washington Post»-ին, Դոնալդ Թրամփի վարչակազմը կազմել է յոթ բառերից եւ արտահայտություններից կազմված ցանկ, որոնք չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի պաշտոնական փաստաթղթերում:

Ցուցակում ընդգրկված են «տրանսգենդեր», «խոցելի», «վճարումների ստացման իրավունք», «բազմազանություն», «պտուղ», «էմպիրիկ կերպով հիմնավորված» եւ «գիտականորեն հիմնավորված»:

Ցանկում ներառված բառերն արգելվում է օգտագործել հաջորդ տարվա բյուջեի ծրագրման համար փաստաթղթեր պատրաստելիս:

The Washington Post-ի տվյալներով՝ այդ հասկացությունները գրված էին որոշ հետազոտական նախագծերի եւ CDC-ի հակահամաճարակային միջոցառումների նկարագրության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները