Համոնդը Լոնդոնի եւ Պեկինի միջեւ հարաբերությունների շարունակություն է ակնկալում

09:16   17 Դեկտեմբեր 2017    333

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը Լոնդոնի եւ Պեկինի միջեւ հարաբերություններում ակնկալում է «ոսկե դարաշրջանի» շարունակություն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հղում անելով բրիտանական կառավարության պաշտոնական կայքէջին, հաղորդում է, որ այս մասին Չինաստան կատարած իր այցի ժամանակ հայտարարել է նախարարը, որտեղ նա մասնակցում է իններորդ բրիտանաչինական տնտեսական եւ ֆինանսական երկխոսությանը:

Ըստ նախարարության՝ պատվիրակություններն արդեն 1.4 մլրդ եվրոյի առեւտրային գործարքներն են կնքել, ստորագրել են London-Shanghai Stock Connect ծրագրի վերջնական նախապատրաստման մասին համաձայանագիր, որը երկու երկների խոշոր բորսաների համար մեկ առեւտրային ուղի է նախատեսում:

«Այս հաջող բանակցությունները գլոբալ կողմնորոշում ունեցող Բրիտանիայի գործողությունների օրինակ են, որոնք ցույց են տալիս, որ մենք կարող ենք ամբողջ աշխարհում մեր ընկերների եւ գործընկերների հետ աշխատել՝ աշխատատեղերի ապահովման, ձեռնարկատիրական գործուենության եւ բարգավաճման համար:

«Այս բանակցությունները, - ասել է Համոնդը, - ցույց են տալիս, որ Միացյալ Թագավորությունը իսկապես բաց է բիզնեսի համար, եւ մենք ակնկալում ենք բրիտանաչինական հարաբերությունների «ոսկե դարաշրջանի» շարունակությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները