Այսօր սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության օրն է

09:22   17 Դեկտեմբեր 2017    356

Այսօր` դեկտեմբերի 17-ին սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության օրն է : Ավանդույթի համաձայն, այդ օրը «Կարմիր հովանոցների ենթ» է տեղի ունենում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մարդիկ, ովքեր անտարբեր չեն սեքս-աշխատողների` մարմնավաճառների նկատմամբ կիրառվող խտրական վերաբերմունքի հարցում, այդ օրը կարմիր հովանոցներով դուրս են գալիս փողոց:

Այդ հովանոցները ոստիկանության, կավատների, հաճախորդների ու հասարակության կողմից մարմնավաճառների նկատմամբ դաժան վերաբերմունքից պաշտպանելու խորհրդանիշերն են:

Համարվում է, որ այս օրվա նախաձեռնողը ԱՄՆ-ն է:

Առաջին անգամ կարմիր հովանոցը որպես հակազդման միջոց, ծագել է 2001-ին Վենետիկում` սեքս-աշխատողների առաջին համաշխարհային կոնգրեսի ժամանակ:

Այդ կոնգրեսում Վիետնամի, Թաիլանդի, Կամբոջայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Գերմանիայի եւ այլ երկրների ներկայացուցիչները պատմել են, որ իրենք պայքարում են սեքս-աշխատողների քաղաքացիական իրավունքների համար:

Այնուհետեւ հնագույն մասնագիտության կանայք անցել են Վենետիկի փողոցներում կարմիր հովանոցներով եւ մեգաֆոններով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները