Ոստիկանները 93-ամյա ամերիկուհուն ծերանոցից դուրս են հանել- VIDEO

09:41   17 Դեկտեմբեր 2017    254

Համացանցում 93-ամյա ամերիկուհու ձերբակալման տեսանյութն է հայտնվել, որին ոստիկանությունը բռնի ուժով դուրս է հանել ծերանոցից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, հանրակացարանի տիրուհին կանչել էր 6 ոստիկանի: Կինը հայտնել է, որ Խուանիտա Ֆիցջերալդը 3 ամիս չի վճարել բնակարանի վարձը՝ բացատրելով, որ շուտով կմահանա: Ֆիցջերալդը նաեւ բողոքել է տարածքում առկա բորբոսից:

Ոստիկանների ժամանումից հետո, թոշակառու կինն ասել է, որ ոչ մի տեղ չի գնա: Ի վերջո ոստիկանները նրան ուժով տարել են բաժանմունք, որտեղ կալանավորի նարնջագույն համազգեստ եւ ձեռնաշղթաներ են հագցրել:

2 օր անց նա դատական նիստին ներկայանալու պայմանով ազատ է արձակվել:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները