ԱՄՆ-ում ռոբոտներ են օգտագործում օֆիսներն անօթևաններից պաշտպանելու համար

10:14   17 Դեկտեմբեր 2017    243

Սան Ֆրանցիսկոյում սկսել են ռոբոտներ օգտագործել խոշոր կազմակերպությունների եւ ընկերությունների օֆիսների մոտ՝ անօթեւաններին վանելու նպատակով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ հրատարակության՝ տեղեկատվության՝ նման «պահակներից» մեկին վերջերս նկատել են Կենդանիների հետ անգութ վարվեցողության կանխման ընկերության շենքի մոտ: Կազմակերպությունում պատմել են, որ ռոբոտ օգտագործել են «հարկադրական միջոցների» պատճառով:

SPCA-ի աշխատակիցների խոսքով՝ անօթեւանները մի քանի անգամ կոտրելով փականները՝ ներխուժել են օֆիս եւ փչացրել իրենց ավտոմոբիլները:

Business Insider-ը նշում է, որ որոշ ձեռնարկություններ նման ռոբոտի օգտագործման են դիմում միջոցների խնայողության պատճառով, քանի որ այդ «պահակի» աշխատանքի արժեքը չի
գերազանցում ժամում յոթ դոլարը:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները