Հռոմի պապը դատապարտել է լրագրողներին

10:31   17 Դեկտեմբեր 2017    287

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «CBS»-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է լրագրողական հանրույթին այն բանի համար, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ հաճախ վերադառնում են հին սկանդալներին ու սենսացիաներին։

Նա նշել է, որ դա «շատ ծանր մեղք է», որը վնասում է բոլոր ներգրավվածներին։

Քահանայապետը կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ապատեղեկատություն չփոխանցել լսարանին և ընթերցողներին և չհրապարակել ինչ-որ մեկին վարկաբեկող տեղեկություններ։

«Դուք չպետք է «հաղորդակցական մեղք» գործեք, որը կայանում է ապատեղեկատվության տարածման կամ միայն մեկ կողմի տեսակետի լուսաբանման, զրպարտության, հնացած նորությունների որոնման և դրանց վրա այսօր լույս գցելու մեջ»,-ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները