Հս. Կորեայում թույլատրել են առցանց կարաոկե երգել

10:53   17 Դեկտեմբեր 2017    237

Հյուսիսային Կորեայում գործարկվել է My Companion 4.0 համացանցային հավելվածը, որը թույլ է տալիս ընթերցել էլեկտրոնային գրքեր, դիտել հեռուստահաղորդումներ, ինչպես նաև կարաոկե երգել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հայտնում է պարբերականը, Հյուսիսային Կորեան վերջերս գործարկել է համացանցի սեփական տարբերակը, որը թույլ է տալիս մանրակրկտորեն վերահսկել քաղաքացիներին հասանելի կոնտենտը։

Այժմ Փխենյանում գործում է երկմակարդակ համակարգ, որտեղ ցանցից համեմատաբար ազատ կարող են օգտվել միայն բարձրաստիճան հյուսիսկորեացիները։ Երկրի մնացած բնակիչներն օգտվում են Kwangmyong դիտարկիչից, որում կայքերը մանրակրկիտ ստուգում են անցնում։

Հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Չինաստանից հետո Հյուսիսային Կորեայի համար համացանցային երկրորդ փրովայդերն է դարձել Ռուսաստանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հս.Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները