Լոս Անջելեսում 5 մարդ է վիրավորվել կրակահերթի պատճառով

11:01   17 Դեկտեմբեր 2017    416

Անհայտ անձը կրակահերթ է բացել Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող փողոցներից մեկում, վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ իննամյա մի աղջիկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի գիշերը։ Կրակել են մեքենայից։ Վիրավորները հոսպիտալացվել են։

Նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Կրակողի ձերբակալման մասին տեղեկություններ դեռ չկան։ Հայտնի չէ, թե ինչ շարժառիթով է ղեկավարվել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները