ԱՄՆ-ում 85-ամյա տատիկը թոռան ծննդյան օրը նշել է պարաշյուտից ցատկելով- VIDEO

16:58   17 Դեկտեմբեր 2017    188

ԱՄՆ-ում 85-ամյա Հենրիետա Սիբենբերգը, ով վերապրել է Հոլոքոստը, թոռան հեռ ցատկել է պարաշյուտով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Թոռը՝ Շմուելը, առաջարկել է տատին միասին այդ կերպ տոնել իր ծնունդը, տատն էլ համաձայնել է։

Երիտասարդը պարզաբանել է, որ տատիկի հետ ցատկը շատ մեծ նշանակություն ունի իր համար, քանի որ նա իր տեսած ամենադրական մարդկանցից մեկն է։ Տղան նշել է, որ դա մեծապես կապված է այն բանի հետ, որ Հենրիետան վերապրել է Հոլոքոստը։ Նրա հայրը սպանվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում, այդ իսկ պատճառով նա դաստիարակվել է Ֆրանսիայում՝ կաթոլիկ ընտանիքում։

Տատիկը խորհուրդ է տվել բոլորին ցատկել պարաշյուտից և հայտարարել է, որ եթե ևս 2 տարի ապրի, հնարավոր է երկրորդ անգամ ցատկի թոռան հետ։ Նա կոչ է արել վայելել կյանքը։




Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները