«Ես ուզում եմ ավարտել կարիերաս «Ռեալում». Կրիշտիանու Ռոնալդու

19:13   17 Դեկտեմբեր 2017    455

Պորտուգալացին խոսել է ապագայի մասին «Գերմիոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո:

«Ռեալը» հաղթեց Աշխարհի ակումբային առաջնությունը՝ եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասնելով «Գրեմիոյի» նկատմամբ: Խաղի միակ գոլը տուգանայինից խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:

«Մենք ուզում էինք հաղթել այդ տիտղոսը և գիտեինք, որ մեր դեմ լավ թիմ է խաղալու:

«Ռեալը» երբեք չէր նվաճել 5 տիտղոս մեկ տարում: Զիդանը մեզ ասել էր այդ մասին և մենք լիցքավորեցինք մարտկոցները, լավ խաղացինք և հաղթեցինք:

Ավարտել կարիերաս «Ռեալո՞ւմ»: Ես կուզենայի դա, բայց դա կախված չէ ինձանից: Չէ որ ես բոսս չեմ ակումբում»,- Ռոնալդուին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սպորտ   Ռոնալդու  


Վերնագիրի այլ պիտակները