Մակրոնի վարկանիշը 2 ամսում աճել է 10%-ով

20:08   17 Դեկտեմբեր 2017    156

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը 2 ամսում աճել է 10%-ով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին պարզ է դառնում հարցման արդյունքներից, որն անցկացրել է Ifop կենտրոնը Journal du Dimanche թերթի համար։

Պարզվել է, որ դեկտեմբերին ֆրանսիացիների 52 տոկոսը հավանություն է տվել երիտասարդ առաջնորդի քաղաքականությանը։ Հոկտեմբերին անցկացված համանման հարցման տվյալներով՝ Մակրոնին աջակցել է պատասխանողների միայն 42 տոկոսը։

Ifop-ի գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Դաբիի խոսքով՝ Մակրոնի նախորդներից ոչ ոքին չի հաջողվել այդքան հաջող կերպով հաղթահարել «ժողովրդականության ճգնաժամը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները