Մեծ Բրիտանիայում թունելում վթարի հետեւանքով 6 մարդ է մահացել

20:15   17 Դեկտեմբեր 2017    191

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի շրջանում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավոտվթարի հետեւանքով 6 մարդ է մահացել։

Ըստ այդմ, երեք ավտոմեքենաներ են բախվել թունել մտնելիս։ Վթարը տեղի է ունեցել տեղի ժամանակով 01.00-ին։

Վթարի պահին եւս երեք մեքենաներ փորձելով խուսափել բախումից, հարվածել են վթարված մեքենաներին։ Երեք ուղեւորներ աննշան վնասվածքներ են ստացել։

Ոստիկանության փոխանցմամբ, ճանապարհը երկար ժամանակով փակվել է։ Պարզվում են վթարի պատճառները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները