ԱՄՆ-ում կնոջը ձերբակալել են շներին սառցարանում պահելու համար

21:14   17 Դեկտեմբեր 2017    246

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ABCNews»-ին, Ֆլորիդայում բնակչուհու տանը, ով ապրել է 5-ամյա աղջկա հետ, սառցարանում 3 սատկած շուն է հայտնաբերվել։

Իշխանությունների խոսքով՝ 5-ամյա աղջիկը նստել է բազմոցին՝ աղբակույտի մեջ։ Նա էլ հենց ուղղորդել է շերիֆի ներկայացուցիչներին դեպի սառցարան։

35-ամյա Վիկտորյան Կանգերին ձերբակալել են ու մեղադրել երեխային անպատշաճ ձևով խնամելու մեջ։

Կանգերն իշխանություններին հայտնել է, որ սառեցրել է շներին, որովհետև բահ չի ունեցել, որպեսզի նրանց հուղարկավորի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները