Սաուդցիներն ազատ են արձակել պաղեստինցի միլիոնատիրոջը

22:48   17 Դեկտեմբեր 2017    198

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, ամենաազդեցիկ հորդանանյան գործարարներից մեկը՝ պաղեստինցի միլիարդատեր Սաբիհ ալ Մասրիին Սաուդյան իշխանությունները ազատ են եւ նա վերադարձել է Էր Ռիադում գտնվող իր տուն։

Ակնկալվում է, որ մոտ ապագայում նա երկրից հեռանալու հնարավորություն կունենա:

Ալ Մասրին ձերբակալվել էր Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի արշավի շրջանակներում: Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 12-ին` «կոռուպցիայի հետ կապված տեղեկության» շուրջ հարցաքննության համար, հաղորդում է Al Jazeera-ն: Գործարարը ազատ էր արձակվել առանց մեղադրանքի:

Ալ Մասրին տարածաշրջանի խոշորագույն բանկերից մեկի՝ Arab Bank-ի նախագահն է, որը գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամանում, ինչպես նաեւ Zara Investment Holding-ի հիմնադիրն է: Մասրին նաեւ պաղեստինցի ամենահարուստ մարդու՝ արդյունաբերող Մունիբ ալ Մասրիի եղբորորդին է: Միլիարդատերը Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ունի, թեեւ պաղեստինցի է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները