Աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայանում անջատվել է էլեկտրականությունը

09:08   18 Դեկտեմբեր 2017    244

Աշխարհի ամենածանրաբեռնված Ատլանտայի օդանավակայանը դադարել է թռիչքներ ընդունել՝ էլեկտրականություն անջատվելու պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Էլեկտրականության խոշոր անջատումն ազդել է օդանավակայանի մի քանի հատվածների աշխատանքի վրա»,-ասված է հաղորդագրությունում։

Դրա հետ կապված դաշնային ավիացիոն իշխանություններն արգելել են Ատլանտայում օդանավերի վայրեջքները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները