Բրիտանիայում Amazon-ի օգտվողները բողոքել են ուշացված առաքման համար

09:16   18 Դեկտեմբեր 2017    273

Մեծ Բրիտանիայի Գովազդային ստանդարտների կոմիտեն կարող է հետաքննություն սկսել Amazon-ի նկատմամբ Amazon Prime պատվերի օրը պատվերների առաքման վերաբերյալ պատվիրատուների մեծ թվով բողոքների պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Առցանց ռիթեյլորի շատ օգտվողներ հավելյալ վճարի դիմաց բաժանորդագրվել էին Amazon Prime ծառայությանը՝ իրենց պատվերները ժամանակին ստանալու համար: Սակայն առեւտրային հսկան պատրաստ չէր գնորդների այսպիսի ներհոսքին:

Բողոքների հեղինակները գրում են Կոմիտեին, որ ընկերությունը չի կարողանում կատարել նույն օրը ապրանք առաքելու հայտարարված իր պարտականությունը, ուստի խախտում է գովազդի մասին օրենքը: «Մենք բավականաչափ բողոքներ ունենք: Մենք ուսումնասիրում ենք դրանք հետաքննություն սկսելու համար», - ասել է Գովազդային ստանդարտների կոմիտեի մամուլի քարտուղարը:

Առաքումների ուշացումը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ խանութներում Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ վաճառքի ծավալները զգալիորեն մեծանում են, իսկ ցրիչ ծառայությունները միշտ չէ, որ կարողանում են ապահովել ավելացած պատվերների առաքումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները