Իրանը Մակրոնին անվանել է «Թրամփի ծոցաշնիկ»

09:21   18 Դեկտեմբեր 2017    269

Իրանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Թեհրանի հանդեպ նրա կոշտ դիրքորոշման պատճառով՝ հայտարարելով, որ Փարիզը շուտով կզրկվի միջազգային արենայում վստահությունից, եթե շարունակի կուրորեն հետևել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Իր միջազգային հեղինակությունը պահպանելու համար Ֆրանսիան չպետք է կուրորեն հետևի ամերիկացիներին… Ֆրանսիայի նախագահը ներկայում հանդես է գալիս Թրամփի ծոցաշնիկի դերով»,- Fars գործակալությունը մեջբերում է Ալի Աքբար Վելայաթիի խոսքերը, ով հանդիսանում է այաթոլլա Ալի Խամենեիի գլխավոր խորհրդականը։

Նա այդ կերպ է պատասխանել իրանցիների հրթիռային փորձարկումների վերաբերյալ Մակրոնի քննադատությանը։

Վելայաթին քննադատության է ենթարկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին, ով անցած շաբաթ ցուցադրել էր իրանական հրթիռի բեկորներ։ Այդ հրթիռով Եմենի հութի-ապստամբները հարձակվել էին Սաուդյան Արաբիայի վրա, ինչը «հանդիսանում է անհերքելի ապացույց առ այն, որ Իրանը խախտում է ՄԱԿ-ի բանաձևերը»։

«Նման մեղադրանքները խոսում են նրա մոտ որևէ գիտելիքի և պարկեշտության բացակայության մասին։ Նա պարզապես նման է իր պետին, ով նույնպես խոսում է չհիմնավորված, ծիծաղելի բաների մասին։ Իրանը չի զինել Եմենին որևէ հրթիռով»,-ասել է Վելայաթին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները