Հռոմի պապը ծննդյան օրը փչել է հսկա պիցցայի վրա դրված մոմը

09:27   18 Դեկտեմբեր 2017    235

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Associated Press»-ին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով դեկտեմբերի 17-ին տոնել է ծննդյան 81-ամյա հոբելյանը, ծննդյան օրվա տոնակատարության ընթացքում փչել է հսկա պիցցայի վրա տեղադրված մոմը։

Պապի ծննդյան օրը համընկել էր ամենշաբաթյա ուղերձի հետ, որը նա հղում է հավատացյալ բազմությանը։ Դրանից հետո պապը փչել է մոմը և առաջարկել երեխաներին ուտել 4 մետրանոց պիցցան, քանի որ «այն կօգնի նրանց մեծանալ»։

Քարոզից հետո հրապարակում հավաքված երեխաները Հռոմի պապի համար Happy Birthday են երգել։

Վատիկանի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ պապն իր 81-ամյակը տոնել է հիվանդ երեխաների շրջապատում, ովքեր բուժման կուրս են անցնում Վատիկանի Santa Marta հիվանդանոցում։

Հռոմի պապի ծննդյան օրվա համար պատրաստվել էր նաև անվանական շնորհավորանքով հսկա սպիտակ տորթ։ Ծննդյան տոնն ուղեկցվել է երեխաների կատարմամբ ուրախ պարերով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները