Մակրոնը պատմել է Ֆրանսիայի բացառիկության մասին

09:43   18 Դեկտեմբեր 2017    257

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է իր երկրի բացառիկությունն ու խոսել Եվրոպայում Ֆրանսիայի ունեցած դերակատարման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ֆրանսիայի այսօրվա դերակատարումը որոշել են իրենք՝ ֆրանսիացիները: Ընտրել 39-ամյա նախագահի, որն անկուսակցական է, որին ոչ ոք չէր ճանաչում և որը հայտնվել էր հայտնի չէ որտեղից. սա ընտրություն էր, որը չէր արել ոչ մի երկիր»,-ասել է Մակրոնը:

Աղբյուրն ընդգծում է, որ ղեկավարն այս հայտարարությունն արել է 40-ամյակից մի քանի օր առաջ:

«Ֆրանսիան Ֆրանսիա է մնում միայն այն ժամանակ, երբ իրոք իր մեջ կրում է եվրոպական տեսլականն ու այս աշխարհն առաջ տանելու վճռականությունը»,-ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մակրոնը մտադիր է հոբելյանը ժամանակից շուտ նշել՝ փակ դռների հետևում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները