«Հույս ունեմ, որ Կուբայի հետ ամեն ինչ կկարգավորվի, սակայն հիմա նրանք ճիշտ չեն վարվում: Իսկ երբ նրանք սխալ են գործում, մենք էլ ճիշտ չենք վարվի: Մենք պետք է Կուբայի հետ անդրդվելի լինենք»,- լրագրողներին ասել է Թրամփը
Նա նշել է, որ Կուբայի բնակիչներն «արտասովոր մարդիկ» են եւ «իրեն մեծապես աջակցում են»:
2014-ի վերջին ԱՄՆ-ն եւ Կուբան հայտարարել էին հարբերությունների աստիճանական կարգավորման շուրջ աշխատանքները սկսելու մասին: 2015-ի հուլիսին երկրները վերականգնել էին դիվանագիտական հարաբերությունները: Հետագայում նրանք մի շարք երկկողմ պայմանագրեր էին ստորագրել, չնայած ԱՄՆ Կոնգրեսի սահմանած առեւտրի էմարգոն այդպես էլ չէր չեղարկվել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ
Թրամփ
ԱՄՆ