Վենեսուելայում անհայտ անձիք սպանել են 5 եւ վիրավորել 13 մարդու

11:54   18 Դեկտեմբեր 2017    315

Վենեսուելայի Տաչիրայի նահանգում գտնվող Բոլիվարի շրջանի բիլիարդանոցում անհայտ հանցագործների հարձակման զոհ են դարձել հինգ հոգի `չորս տղամարդ եւ մեկ կին: Եվս 13 հոգի էլ հրազենային վնասվածքներ են ստացել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տուժածներին տեղափոխել են շրջանի հիվանդանոցներ: Հարձակման պատճառը դեռ հայտնի չէ: Հանցագործներին չի հաջողվել բռնել դեպքի վայրում, հանցագործության «տաք» հետքերով էլ նրանց չեն գտել։

Իշխանությունների տվյալներով՝ այս տարի Վենեսուելայում 2016 թ. համեմատ հանցագործության մակարդակը նվազել է 18,8 տոկոսով: Անցյալ տարի, ըստ գլխավոր դատախազության տվյալների, բոլիվարյան հանրապետության տարածքում կանխամտածված սպանությունների մակարդակը 100 000 բնակչի հաշվարկով գերազանցել է 70 դեպքը:

Բռնության զոհ են դարձել 21,75 հազար մարդ, որոնցից 12 հազարից ավելին ՝ 15-30 տարեկան: Բոլոր սպանությունների գրեթե 87 տոկոսը կատարվել է հրազենով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Վենեսուելա    


Վերնագիրի այլ պիտակները