Կիմ Չեն Ընը հոր մահվան վեցերորդ տարելիցը նշել է Փհենյանում

12:21   18 Դեկտեմբեր 2017    255

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է Կիմսուանի հուշահամալիր, որտեղ հանգչում է իր հոր՝ Կիմ Չեն Իրի մարմինը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես դեկտեմբերի 18-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, այնտեղ նա հիշատակի տուրք է մատուցել պետության՝ թվով երկրորդ ղեկավարին, որի մահվան պահից դեկտեմբերի 17-ին լրացել է վեց տարի:

Գործակալության տվյալներով՝ Կիմ Չեն Ընը դամբարան է այցելել դեկտեմբերի 17-ին՝ ծաղկեզամբյուղ դնելով իր հոր արձանի մոտ: Այցելության ընթացքում նա խոստացել է «էլ ավելի վճռական պայքար ծավալել»՝ ԿԺԴՀ-ն «քաղաքականության մեջ անկախ, տնտեսության մեջ ինքնաբավ եւ պաշտպանության մեջ իր ուժերին ապավինող» դարձնելու համար: Կիմ Չեն Իրն իշխանության գլուխ էր կանգնած 1994-ից մինչեւ 2011 թվականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները