Թրամփը սպառնում է Չինաստանին

22:08   13 Հունվար 2018    487

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրում է Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու մեջ։

Այս մասին Թրամփը նշել է New York Times թերթին տված հարցազրույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Եթե ՉԺՀ-ն չաջակցի մեզ Հյուսիսային Կորեայի հարցում, ապա ես կգործեմ այնպես, ինչպես մի քանի անգամ զգուշացրել եմ: Այնտեղից միջուկային սպառնալիք է գալիս, եւ դա ոչ մի լավ բան չի բերում Չինաստանին»,-ամփոփել է նա `առանց բացատրելու, թե Պեկինի նկատմամբ ինչ միջոցներ նկատի ունի։

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում հասկացնել էր տվել, որ Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը խաղաղ ճանապարհով չի լուծվի, քանի դեռ Պեկինը չի խստացրել ճնշումը Փհենյանի վրա:

Ըստ երեւույթի, նա նկատի ուներ The Chosun Ilbo հարավկորեական թերթի վերջին հրապարակումը, որտեղ հաստատավում էր, որ հոկտեմբերից ի վեր ԱՄՆ-ի կողմից հայտնաբերել են Չինաստանի նավթատար նավերով Հյուսիսային Կորեային նավթ մատակարարելու առնվազն 30 դեպք, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։

Այս տվյալները իբրեւ թե հաստատվում են ԱՄՆ արբանյակների կողմից ստացված լուսանկարներով: Մինչդեռ, չինական իշխանությունները, ըստ արեւմտյան լրատվամիջոցների, մերժել են այդպիսի եզրակացությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Չինաստան   Հս.Կորեա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները