ՌԴ-ն ամբողջությամբ ծախսել է պահուստային հիմնադրամի միջոցները

17:10   10 Հունվար 2018    145

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը ամբողջությամբ ծախսել է Պահուստային հիմնադրամի միջոցները բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար: Վերջին գումարը կազմել է 1 տրիլիոն ռուբլի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նշված է ՌԴ ֆինանսների նախարարության կայքում: Փետրվարի 1-ից հիմնադրամի գործունեությունը դադարեցվելու է:

Նշվում է, որ 2017 թվականին Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը կազմել է 1,5 տրիլիոն ռուբլի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները