Սարգսյանը պաշտոնապես հաստատեց՝ ինքն է լինելու վարչապետը

09:17   11 Հունվար 2018    273

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ժամանակ»-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնապես հաստատել է, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը:

Նախագահական նստավայրում առանձին ապրանքատեսակների գնաճի եւ դրա հետեւանքները մեղմելու լուծումների վերաբերյալ խքորհրդակցության ժամանակ նա ասել է. «Արդեն տարվա երկրորդ կեսին մենք կնայենք, թե նաեւ ինչպիսի լրացուցիչ խնդիրներ կարող ենք լուծել՝ սոցիալական նշանակության, որպեսզի գնաճը շատ ցավոտ չանդրադառնա մեր, առաջին հերթին, սոցիալապես անապահով խավի վրա»:

Սարգսյանը պարզ ասում է, որ տարվա երկրորդ կեսից հետո էլ ինքն է լինելու իշխանության ղեկավարը եւ ինքն է զբաղվելու այդ խնդիրների լուծմամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայասեան   Սարգսյան  


Վերնագիրի այլ պիտակները