Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարա՞ր

09:31   11 Հունվար 2018    316

«Փաստ»-ին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարարությունից արտակարգ իրավիճակների նախարարություն տեղափոխված կադրերը և Հայաստանի ՊՆ-ում մնացած Դավիթ Տոնոյանի մտերիմները ջանասիրությամբ լոբբինգ են անում հանուն Դավիթ Տոնոյանի:

«Լուրեր են տարածում, թե իբր պաշտպանության նախարարությունում անհամբեր ու սիրով սպասում են Դավիթ Տոնոյանի վերադարձին՝ այս անգամ որպես նախարար: Վերջերս մի հավաքի ժամանակ դարձյալ քննարկել են այդ հարցը, որին ներկա է եղել նաև Հայաստանի ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

Բոլորը միաբերան Տոնոյանին որպես պաշտպանության նախարար են դիտարկում: Այս ամենը, իհարկե, ապրիլի 9–ից հետոյի սցենարում է, երբ Սերժ Սարգսյանը կավարտի Հայաստանի նախագահի պաշտոնում պաշտոնավարելը»,-գրել է թերթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Տոնոյան  


Վերնագիրի այլ պիտակները