Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի բացահայտությունը

15:23   11 Հունվար 2018    240

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից Ադրբեջանի ներառումն ահաբեկչական վտանգ պարունակող երկրների կատեգորիայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանը խստորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները:

ԱԳՆ-ն նաև զարմանք է հայտնել, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին ներառել է այդ կատեգորիայի մեջ՝ նշելով, որ վերջին տարիներին աճել է երկիր եկող զբոսաշրջիկների թիվը, ինչպես նաև երկրում կազմակերպվել են մի շարք հեղինակավոր միջոցառումներ, այդ թվում՝ «Ֆորմուլա-1» մրցաշարը:

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ երկիրը հյուրընկալել է առաջին Եվրոպական խաղերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները