Սեուլը ցանկանում է կրիպտոարժույթների շրջանառությունն արգելող օրենք ընդունե

22:21   11 Հունվար 2018    240

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "BBC"-ին, Հարավային Կորեայի իշխանությունները մտահոգված են հարկերից խուսափելու եւ կրիպտոարժույթի մոլուցքի զարգացման համա

Սեուլը ցանկանում է իր բորսաներում կրիպտոարժույթների շրջանառությունն արգելող օրենք ընդունել, ինչպիսիք են բիթքոինը:

Երկրի արդարադատության նախարարը հայտարարել է, որ վիրտուալ արժույթները կառավարության մոտ «լուրջ մտահոգություն» են առաջացնում:

Այս շաբաթ Սեուլի մի քանի բորսաներում հարկերի ենթադրյալ խուսափումից հետաքննության ընթացքում ստուգումներ են անցկացվել:

Բիթքոինը եւ մյուս կրիպտոարժույթները հունվարի 11-ին կորցրել են իրենց արժեքի մոտ 11 տոկոսը, բիթքոինը նվազել է մինչեւ 13 հազար դոլար, սակայն դժվար է դատել, որքանով է այս ամենը սերտորեն կապված Հարավային Կորեայի իրադարձությունների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սեուլ  


Վերնագիրի այլ պիտակները