ՌԴ-ում կոնյակի գինը կբարձրանա մոտ 34 տոկոսով

11:33   12 Հունվար 2018    319

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունը կառաջարկի Ֆինանսների նախարարությանը 2018 թվականին բարձրացնել կոնյակի նվազագույն մանրածախ գինը մինչև 0,5 լիտր ծավալով շշի համար 500 ռուբլու:

Այդ մասին «Իզվեստիա»-ին հայտնել է նախարարության սննդամթերքի և վերամշակման արդյունաբերության բաժնի ղեկավար Եվգենի Ախպաշևը:

Այժմ կոնյակի նվազագույն մանրածախ գինը 0,5 լիտրի համար 371 ռուբլի է: Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ գինը կբարձրանա ավելի քան մեկ երրորդով (+34,8%):

Նշվում է, որ այդ քայլը թույլ կտա առանձնագնել օրինական արտադրանքը կեղծ արտադրանքից, որի մասնաբաժինն այժմ շուկայում կազմում է մոտ 60 տոկոս:

Նախարարությունում իրենց առաջարկը վերջնականապես ձևակերպելուց հետո, այն կուղղվի Ֆինանսների նախարարություն, որը սահմանում է ալկոհոլային խմիչքների նվազագույն արժեքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները