Ձկնամթերքի շուկայում 24.8% գնաճ է արձանագրվել

11:57   12 Հունվար 2018    336

Hayatsk.info-ն հայտնում է, որ 2017թ. դեկտեմբերին Հայաստանում նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 3.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.3% և 25.1% գնաճը:

Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.2%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ` 25.1% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 21.9-36.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում:

Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 21.9%-ով: Մրգի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.9%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ`4.3% գնաճ:

Նշվում է, որ 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 17.2%:

Ինչ վերաբերում է կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբերին, ապա 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ` 2.6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է ձվի 7.3% գնաճը։

Մսամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ 1.3% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ։

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 6%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում:

Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 24.8% գնաճ, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ` 0.3% գնանկում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները