Հս. Կորեան կարող է դիմակայել անգամ հարյուրամյա պատժամիջոցներին. Կիմ Չեն Ըն

12:00   12 Հունվար 2018    620

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) դժվարություններ չի ունենա, նույնիսկ եթե «թշնամիները 10 եւ 100 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառեն մեր դեմ»:

Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը՝ ելույթ ունենալով երկրի Գիտությունների պետական ակադեմիայի գիտնականների առջեւ:

«Դաժան փորձությունների պայմաններում Կորեայի հեղափոխության հաղթանակների գաղտնիքներից մեկն այն է, որ մենք առաջնահերթ ուշադրություն ենք դարձնում գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանը: Անկախ ազգային տնտեսության, գիտատեխնիկական անձնակազմի եւ նրանց լուսավոր գլուխների շնորհիվ մենք դժվարություններ չենք ունենա, նույնիսկ եթե թշնամիները 10 եւ 100 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառեն մեր դեմ»,- նշել է Կիմ Չեն Ընը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս-Կորեա   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները