Իրանական այրվող լցանավը հայտնվել է Ճապոնիայի ափերին

12:23   12 Հունվար 2018    244

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, իրանական ընկերությանը պատկանող եւ պանամական դրոշի ներքո նավարկող SANCHI լցանավը (տանկեր) Չինաստանի ափերից տեղափոխվել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտի

«Ներկայումս լցանավը գտնվում է Ամամիոսիմա կղզուց 300 կմ հեռավորության վրա: Մեր պարեկային ինքնաթիռը եւ նավը հսկողոթյան տակ են պահում այն: Տեղում հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են չինական ծառայությունները, մենք վերահսկում ենք, որպեսզի նավթի արտահոսքի նշանների դեպքում միջոցներ ձեռնարկենք մարդկանց փրկության համար: Նավթի արտահոսք դեռ չի արձանագրվել»,- նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում:

Նշենք, որ լցանավը բախվել էր բեռնատար նավին եւ բռնկվել էր հունվարի 7-ին: Նավում 32 մարդ կար, որոնցից առնվազն 1-ը մահացել է: Հունվարի 10-ին լցանավում պայթյուն էր տեղի ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները