Իրանում հայտնել են Կասպից ծովում ռազմանավի վթաի պատճառը

12:39   12 Հունվար 2018    217

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Իրանի ռազմածովային ուժերին պատկանող «Դամավենդ» ռազմանավը Կասպից ծովում ծովապատնեշին է բախվել տեխնիկական անսարքության պատճառով:

««Դամավենդ» ռազմանավը բախվել է հիդրոտեխնիկական կառույցի Բանդար-Անզալի նավահանգստային քաղաքի մոտ տեխնիկական անսարքության պատճառով», - հայտարարել է իրանցի պաշտոնյան:

Նրա խոսքով՝ միջադեպի հետևանքով նավակ է շրջվելեկել, անձնակազմի երկու անդամ տուժել է:

Հինգշաբթի ավելի վաղ Իրանի բանակը հաղորդել էր տեղի ունեցած վթարի մասին: Ռազմանավը վթարի է ենթարկվել, անբարենպաստ եղանակի պատճառով՝ ուժեղ քամու և բարձր ալիքների հետևանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Կասպի  


Վերնագիրի այլ պիտակները