Բիթքոինը թանկանում է Հրվ. Կորեայում կրիպտոարժույթի արգելքի հերքումից հետո

12:45   12 Հունվար 2018    262

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «РИА Новости»-ին, Բիթքոին կրիպտոարժույթի գինը սկսել է աճել երկրում կրիպտոարժույթով առեւտրի արգելման Հարավային Կորեայի մտադրության մասին լրատվամիջոցների հաղորդագրության հերքումից հետո:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինն թանկացել է 2.29 տոկոսով՝ հասնելով մինչեւ 13.7 հազար դոլարի: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 1.94 տոկոսով՝ հասնելով մինչեւ 13.6 հազար դոլարի, GDAX- ում` 4.21 տոկոսով՝ հասնելով 13.7 հազար դոլարի: Համաձայն Coindesk պորտալի տվյալների՝ բիթքոինի գինն աճել է 3.37 տոկոսով հասնելով 13.7 հազար դոլար:

Մյուս կրիպտոարժույթները նույնպես թանկանում են: Ethereum-ը թանկացել է 2,08 տոկոսով՝ հասնելով 1,23 հազար դոլարի, Ripple-ը՝ 21,16 տոկոսով՝ հասնելով 2,05 դոլարի, Bitcoin Cash-ը 3,55 տոկոսով՝ հասնելով 2,57 հազար դոլարի, համաձայն CoinMarketCap-ի տվյալների: Շուկայի կապիտալիզացիան, ըստ ծառայության տվյալների, ներկայումս կազմում է 688.7 միլիարդ դոլար, բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարտարժույթի ողջ շուկայի մոտ 34 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին   Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները