Թուրքիան տեղական արտադրության հականավային հրթիռային համալիր կունենա

12:52   12 Հունվար 2018    342

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Թուրքական ԶԼՄ»-ներին, Թուրքիայում ստեղծվում է հականավային հրթիռային համալիր ,որը այս տարին կներառվի ԶՈՒ սպառազինությունների մեջ:

Ըստ լրատվական կայքի՝ «Աթմաջա» անվանմամբ հականավային հրթիռային համալիրը նախագծվել և արտադրվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարության պահանջին ընդառաջ՝ «ROKETSAN», «ASELSAN» ընկերությունների և «Armerkom» հետազոտական կենտրոնի համագործակցությամբ: Համալիրի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է դեռևս 2009 թվականին:

Նշվում է, որ համալիրը, որը առաջինը փորձարկվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին , Թուրքիայի ԶՈՒ սպառազինություններում կփոխարինի ԱՄՆ արտադրության նմանատիպ «Հարփուն» համակարգին:

Ըստ աղբյուրի՝ «Աթմաջա» հակատանկային համակարգը, ծովում ունի 200 կմ նվազագույն հեռահարություն, իսկ 800 կգ քաշով հրթիռի թիրախը ընթացքի ժամանակ հնարավոր է փոխել: Համալիրը ոչ միայն նավից նավ, այլև ծովից՝ ցամաքում գտնվող թիրախներին կարող է հարվածել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները