Եղիսաբեթ II-ը պատմել է թագի ծանրության մասին

13:08   12 Հունվար 2018    414

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Guardian»-ին, Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը BBC-ի փաստագրական ֆիլմում պատմել է, թե որքան դժվար է թագավորական թագը կրելը։

Բրիտանական կայսերական թագը, որը թագուհին կրում է հատուկ առիթներին, կշռում է 1,3 կգ։ Այն զարդարված է 2,8 հազար ալմաստներով, հարյուրավոր մարգարիտներով, շափյուղաներով, զմրուխտներով եւ սուտակներով:

«Չի ստացվում ներքեւ նայել, որպեսզի տեքստը կարդաս, ստիպված ես այն վեր բարձրացնել։ Քանի որ եթե գլուխդ ներքեւ իջացնես, ապա պարանոցդ կկոտրես, իսկ թագը կընկնի»,-նշել է Եղիսաբեթ II-ը։

Նրա խոսքով՝ թագերն ունեն իրենց թերությունները: «Այնուամենայնիվ, դրանք շատ կարեւոր ատրիբուտներ են»,-ավելացրել է բրիտանական թագուհին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եղիսաբեթ-II  


Վերնագիրի այլ պիտակները