Հռոմի նախկին քաղաքապետին դատապարտել են 2 տարվա ազատազրկման

13:17   12 Հունվար 2018    207

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ANSA »-ին, Հռոմի նախկին քաղաքապետ Իգնասիո Մարինոյին դատապարտել են 2 տարվա ազատազրկման՝ անձնական նպատակների համար պետական միջոցների ծախսման համար։

Խոսքը 13 հազար եվրո ընդհանուր արժեքով 50 ճաշկերույթի մասին է։ Հաղորդվում է, որ առաջին ատյանի դատարանում Մարինոն նախկինում արդարացվել էր։ Այժմ նախկին քաղաքապետը, ով անվանել է վճիռը «քաղաքական հետապնդում», մտադիր է բողոքարկել այն Վճռաբեկ դատարանում։ Նա հաստատում է, որ բոլոր ճաշկերույթները կրել են ներկայացուցչական բնույթ։

Մարինոն մայրաքաղաքի քաղաքագլուխ էր ընտրվել 2013 թվականին, Դեմոկրատական կուսակցությունից։ 2015 թվականին սկանդալների շարքից, ներառյալ բյուջետային միջոցների մսխման մեղադրանքներից հետո, նա ստիպված էր եղել հրաժարական տալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները