Լեհաստանի Սեյմը մերժել է աբորտների ազատականացմանն ուղղված օրենքի նախագիծը

12:58   12 Հունվար 2018    244

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « ՏԱՍՍ»-ին, Լեհաստանում այս շաբաթ վերսկսվել են հղիության դադարեցման մասին քննարկումները: Երկրի խորհրդարանում քննարկվել է այս թեմայով երկու քաղաքացիական օրինագիծ

Նախագծերից մեկը՝ «Փրկենք կանանց 2017»-ը, հնարավորություն էր տալիս կանանց ինքնուրույն որոշում կայացնել մինչեւ հղիության 12-րդ շաբաթը: Երկրորդ նախագիծը՝ «Կանգնեցրու աբորտը», հակառակ բովանդակությունն ուներ: Այն երկրում հղիության դադարեցման լիակատար արգելք էր նախատեսում: Սեյմում (խորհրդարանի ստորին պալատ) այս օրենքները քննարկվել են պատգամավորների կողմից, իսկ խորհրդարանի շենքի դիմաց պաստառներեվ հավաքվել էին երկու որոշումների կողմնակից քաղաքացիները:

Արդյունքում, առաջին ընթերցմամբ լիբերալ օրինագիծը մերժվեց, եւ դրա հակատիպը վերանայման նպատակով փոխանցվեց մշտական հանձնաժողովներին: Այս երկու որոշումներն էլ, ըստ էության, ընդունվել էին Լեհաստանի նույն՝ խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Օրենք եւ արդարություն» կուսակցության կողմից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լեհաստան  


Վերնագիրի այլ պիտակները