Թրամփը որոշեց երկարացնել պատժամիջոցների չեղարկման ռեժիմը

14:07   12 Հունվար 2018    176

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Bloomberg »-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել երկարացնել Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը:

Նշվում է, որ այդպիսով ԱՄՆ-ի ղեկավարն ուժի մեջ է թողել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին ձեռք բերված համաձայնագրի պայմանները եւ Սպիտակ տանն ու Կոնգրեսին լրացուցիչ ժամանակ էտրամադրել Իսլամական Հանրապետության դեմ նոր սահմանափակիչ միջոցների մասին օրենքի նախապատրաստման համար:

Associated Press գործակալությունը՝ հղում անելով վաշինգտոնյան վարչակազմի մի աղբյուրի, հունվարի 10-ին հայտնել էր, որ Թրամփը հակվում է այն բանին, որ երկարացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ռեժիմը: Սակայն, Bloomberg-ի տվյալներով, ԱՄՆ-ի նախագահը դրա վերաբերյալ վերջնական որոշում է ընդունել միայն հունվարի 11-ին, օրվա երկրորդ կեսին:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը խստիվ քննադատում է այդ համաձայնագիրը եւ սպառնում է դուրս գալ դրանից՝ փաստաթուղթը համարելով «վատագույն գործարքը» ԱՄՆ-ի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները